News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Telegram» սոցիալական հարթակում գործարկել է «Գլխավոր դատախազություն» անվամբ պաշտոնական ալիք՝ Դատախազության գործունեության վերաբերյալ հանրամատչելի և ստույգ տեղեկությունը ճիշտ ժամանակին տրամադրելու նպատակով:

Ալիքին բաժանորդագրվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում,  երկու ամիս առաջ «Facebook» սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջ:

Այսուհետ, Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի ոչ միայն պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի, այլ նաև տելեգրամյան ալիքի միջոցով:

Տպել
Ամենաշատ