News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում աղքատության ցուցանիշներին՝ նշելով, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 26,5 տոկոս է:

«Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս, ընդ որում, եթե մենք համեմատում ենք  2020 թվականի հետ, ունենք  աղքատության որոշակի նվազում, իսկ  2019-ի նկատմամբ՝ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը:

«Այսինքն՝ 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ: 2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին կովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ ցավով նկատեց, որ աղքատության ցուցանիշների վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չունեն. «Ինձ հավաստիացրել են, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։ Ամեն դեպքում, ես  համապատասխան հանձնարարականը տվել եմ, որ մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք ու աղքատության հաղթահարման  ռազմավարութունը մշակենք  մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա», - ասաց վարչապետը:

Նշենք, որ վիճակագրության կոմիտեի տվյալներով 2021 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով։

Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի բոլոր ծախսերը (սպառումները) միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։

Ծայրահեղ աղքատ է Հայաստանի բնակչության 1.5%-ը։ 2020-ին այդ ցուցանիշը 0.7% է եղել։

2021 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 5.7%-ով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 7.2 %-ով: Արդյունքում աղքատության մակարդակի էական փոփոխություն չի արձանագրվել:

Նկատենք, որ 26.5% աղքատության մակարդակի մեջ քաղաքաբնակների 21.8%-ն է աղքատ, մայրաքաղաք Երևանում՝ 15.9%-ը: Իսկ ահա գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կազմել է 33%: Ամենաաղքատը Գեղարքունիքի ու Շիրակի մարզերն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ