News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Արեւմուտքի նախկին հարաբերությունները եվրոպական անվտանգությանն ուղղված աշխատանքի ոլորտում չեն վերականգնվի՝ հաշվի առնելով թե՛ հավաքական Արեւմուտքի, թե՛ ԵԱՀԿ-ի այսօրվա գործողություններն առանձին վերցրած, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պարզ է միայն այն, որ եթե երբեւէ, ժամանակի ինչ-որ պահի մեր արեւմտյան հարեւանները, իսկ հարեւանությունից փախչել չես կարող, մեր արեւմտյան հարեւանները եւ նախկին գործընկերները հանկարծ հետաքրքրվեն այն բանով, որ վերականգնվի համատեղ աշխատանքը եվրոպական անվտանգության ուղղությամբ, ապա վերականգնումը չի ստացվի։  Որովհետեւ վերականգնումը կնշանակի այն, ինչ կար առաջ։ Բայց բիզնես, ինչպես սովորաբար, չի լինի»,- ասել է Լավրովը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի եւ Արեւմուտքի գործողություններն այսօր դժվար հարցեր են առաջադրում այն մասին, թե ինչպիսին են լինելու ՌԴ-ի եւ կազմակերպության հարաբերությունները, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ է լինելու հենց ԵԱՀԿ-ի հետ։ «Եվ երբ, ու եթե Արեւմուտքը հասկանա, որ ավելի լավ է հարեւանություն անել ինչ-որ փոխհամաձայնեցված հիմքերի վրա, մենք կլսենք այն, ինչ Արեւմուտքը կառաջարկի, եւ պարզ է, որ դրանք պետք է լինեն փոխգործակցության սկզբունքորեն նոր հիմքեր»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ