News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար: Ակցիայի շրջանակներում բանկը  10000 դրամ բոնուս կվճարի յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին, ով կփոխանցի կամ կստանա գումար արագ դրամական փոխանցումների համակարգերից որևէ մեկով:

«Բոնուսը տրվում է հաճախորդին փոխանցումը կատարելու պահին: Համակարգն ավտոմատ որոշում է յուրաքանչյուր 300-րդ շահողին սպասարկման ողջ ցանցում: Ակցիան դարձել է ավանդական, այն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ և լինելու է երկարաժամկետ՝ հաշվի առնելով Արդշինբանկի հաճախորդների կողմից շատ դրական արձագանքները:  Ի վերջո, մեր հաճախորդների համար այն հաճելի անակնկալ ունենալու հնարավորություն է, իսկ Արդշինբանկի համար հաճախորդների հավատարմությունն ամրապնդելու  ծրագիր՝ մշտապես կատարելագործելով և զարգացնելով բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը»,- մեկնաբանեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը։

Արագ դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդներին Արդշինբանկը  63 մասնաճյուղերում առաջարկում է օգտվել  MoneyTun, Intel Express, MoneyGram, Unistream և Ria միջազգային դրամական փոխանցումների համակարգերից, իսկ պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները հնարավորություն ունեն գումար ստանալ առանց բանկ այցելելու՝ բանկի պաշտոնական կայքի կամ Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով՝ անմիջապես Արդշինբանկի իրենց քարտին: Փոխանցման գումարը փոխարկելիս կիրառվում է արտոնյալ փոխարժեք:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ