News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ) 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 23-ը ներառյալ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, ժամը 1000–ից մինչև 1700 (ընդմիջում` 1300-1400):  

Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում.

լրացված դիմում-հայտ՝ համաձայն ձև 1-ի (կցված է).

ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում՝ բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և  պատճենները.

անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

2 լուսանկար (3 X 4 չափի).

տեղեկանք աշխատանքի վայրից:

Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 599-623 հեռախոսահամարով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության escs.am կայքից: 

Ի գիտություն ընդունել նաև, որ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը, որը չունի վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ, կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի պահանջների և առնվազն մեկ ուսումնական տարի ուսումնառելուց հետո մասնակցել իր ուսանողական իրավունքը վերականգնած ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ատեստավորմանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ