News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Նյու Յորք նահանգից դեոմոկրատ կոգրեսական 52-ամյա Հաքիմ Ջեֆրիսը միաձայն ընտրվել է Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ այդ պաշտոնը կզբաղեցնի 2023 թվականի հունվարի 3-ին։ Նա դարձել է պատմության մեջ առաջին աֆրոամերիկացին, որն այդքան բարձր պաշտոն է զբաղեցնում ԱՄՆ Կոնգրեսում, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»։

Հաքիմ Ջեֆրիսն այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս գումարման Ներկայացուցիչների պալատի խոսնակ 82-ամյա Նենսի Փելոսիին, որը Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդն է 2007 թվականից։

Հանրապետականները մի փոքր գերակշռություն կունենան հաջորդ գումարման Ներկայացուցիչների պալատում, այդ պատճառով Ջեֆրիսը կգլխավորի դեմոկրատական փոքրամասնությանը։

Ջեֆրիսը հայտնի է իր քաղաքական ծաղրանքներով Կոնգրեսի հանրապետականների հասցեին, հատկապես նրանց հասցեին, ովքեր աջակցում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Ջեֆրիսը մեծ դեր է խաղացել Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմփիչմենթի առաջին գործընթացի ժամանակ։

«Մենք դեռ ուսումնասիրում ենք թրամփիզմի հետեւանքները,-ընտրվելուց հետո ասել է Ջեֆրիսը,-ինչպես նաեւ նրա դերը՝ որպես ապակայունացնող ուժ, Ամերիկայի ժողովրդավարությունում»։

Ջեֆրիսը նաեւ նշել է, որ հույս ունի ընդհանուր լեզու գտնել  հանրապետականների հետ, երբ դա «հնարավոր լինի», բայց կդիմակայի նրանց ծայրահեղականությանը, երբ դա «անհրաժեշտ լինի»։

 Հաքիմ Ջեֆրիսն Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել  2012 թվականին եւ շատ արագ հայտնվել առաջատար դիրքերում։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջադեմ թեւը Ջեֆրիսին թերահավատորեն է վերաբերում, քանի որ նա համարվում է ցենտրիստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ