News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Մարտիրոսյանի, նոյեմբերի 23-ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ   Սամվել Հովսեփյանին եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ին հայտնեց Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։

Ավելի վաղ դատարանը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանին։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Հասմիկ Մելիքյանը եւ Լեւոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, Բերդ համայնքի ղեկավարի եւ «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում եւ նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:

Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:

Սեպտեմբերի 29–ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ «Զորավոր համայնքը» ունի 11, իշխող ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։ Ավագանու անդամների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին ընտրություններից առաջ։ Կալանավորվելուց հետո՝ հոկտեմբերի 2–ին, Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը հացադուլ էր հայտարարել, իսկ օրեր անց դադարեցրել  հացադուլը։ Օրեր անց էլ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Սա նշանակում է, որ Բերդում հաղթած ուժը համայնքապետի նոր թեկնածու կառաջադրի։ Համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 10–ին։

Հոկտեմբերի 7–ին Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ