News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։

Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։ Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորթ ծնողները էքզորցիզմ են իրականացրել երեխայի նկատմամբ, որը մահացել է կոշտ վերաբերմունքից
Այժմ նրանց մեղադրանք է առաջադրվել Սքայլերի սպանության մեջ․․․
Մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին
Հունվարի 26-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ...
Իրանի նախագահը հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
Ցավալի լուրը ստանալուց անմիջապես հետո նախագահը կարգադրել է համակողմանի հետաքննություն անցկացնել․․․
Ստեփանակերտցին բնակարանը վաճառել է պետությանը, բայց շարունակել է տեղահանված անձից վարձավճար ստանալ
2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացի Ս.Հ.-ի հաղորդման հիման վրա իրականացված դատավարական ստուգման արդյունքներով...
«Սա ավելի շատ պանիկա էր, որովհետև 15 րոպեից այդ ծակծկոցն անցավ». Դպրոցի աշխատակիցը՝ թիվ 11 դպրոցում տեղի ունեցածի մասին
Մենք ենթադրում ենք, որ վախից դրդված է ասում, որ ինքը չի արել: Համենայնդեպս ուրիշի մոտ որեւէ բան չկար…
21-ամյա հարսը հրկիզել է խոտի դեզը, փորձել էր հրկիզել նաեւ հավանոցը
Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի...
Ամենաշատ