News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արեւմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծումից հետո փորձում են միջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին, բայց՝ ապարդյուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա՝ խոսքով՝ այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղարաբաղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Ռուսաստանը շարունակեց եւ այժմ էլ շարունակում է օգնել հայկական եւ ադրբեջանական կողմերին  տրանսպորտային եւ տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցում, ինչն ազդակ կհաղորդի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ հարեւան մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի զարգացմանը։

«Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։  Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Այս ամենը Ռուսաստանի,  Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի գագաթաժողովների արդյունքն էր։ Զուգահեռաբար մենք ականատես եղանք այլ խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերին։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երեւանի եւ Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արեւմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի եւ Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձեւաչափում չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Դրանով նրանք հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին ։ Եվ երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք նրանց ասում ենք, որ դա մեր հարցը չէ, այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարել են, որ այդ խումբը չեն հավաքելու, եւ, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության որեւէ միջնորդական ջանք անիմաստ է»,-ասել է Լավրովը։

Լավրովն ուշադրություն է հրավիրել Պրահայում ընդունված հայտարարության տեքստին։ Փաստաթղթում ասվում է, որ սահմանազատման գործընթացի եւ խաղաղության պայմանագրի համար հիմք պետք է հանդիսանան սահմանները, որոնք ճանաչվել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրով։

«Փաստաթուղթը վկայում է այն մասին, որ բոլոր միութենական հանրապետությունները ձեւավորում են Անկախ պետությունների համագործակցություն եւ հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»,-ասել է Լավրովը։

Պրահայի հայտարարությունն ընդունվել  է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրախորհրդի նախագահի կողմից, իսկ դա, ըստ Լավրովի, թեթեւացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ ԼՂ կարգավիճակի խնդրին։

«Եվ իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան ԼՂ կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ պետք է ապահովել ԼՂ-ում հայկական բնակչության իրավունքները։ Բաքուն պատրաստ է դրան։ Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-ընդգծել է Լավրովը։  

Նա նաեւ նշել է, որ այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը  փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջամտելով  միջնորդական ծառայություններին, փորձում են ընտրել եւ սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ե՛վ հայերը, ե՛ւ  ադրբեջանցիները քաղաքավարի են, նրանք գնում են այնտեղ։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որն առկա է միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»,-հավելել է Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ