News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ֆրանսիան Ադրբեջանից ուզում է պարզաբանում ստանալ
Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը...
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան
Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ…
Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն, դա այն է, ինչ մենք ենք ուզում. Ոսկեպարցի կին
Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու...
Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԱԳ եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները
Ավելի վաղ, Ջոն Բասը հանդիպել էր Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայի...
Ամենաշատ