News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունն այս տարվա սկզբից կրճատվել է 75,1 միլիարդ դոլարով, Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա հաշվարկել է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց եւ դրանում այժմ ընդգրկված է 23 ռուսաստանցի, որոնց ընդհանուր կարողությունը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 296,03 մլրդ  դոլար։

Նրանցից ամենահարուստը «Նորնիկելի» հիմնական սեփականատերերից մեկն է՝ Վլադիմիր Պոտանինը։ 2022 թվականի սկզբից նա իր կարողությունն ավելացրել է 92,6 մլն դոլարով՝ հասցնելով մինչեւ 31 մլրդ դոլարի։

Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնող «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը կրճատվել է 5,07 մլրդ դոլարով՝ մինչեւ 27,4 մլրդ դոլար։

երրորդ տեղում է պողպատաձուլական եւ հանքարդյունաբերական «Սեվերստալ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը կրճատվել  է 7,78 մլրդ դոլարով՝ մինչեւ 21,1 մլրդ դոլար։

Չորրորդ տեղում «ՆԼՄԿ»-ի բենեֆիցիար Վլադիմիր Լիսինն է, որը տարեսկզբից կորցրել է 7,22 մլրդ դոլար, այժմ նրա  կարողությունը գնահատվում է 20,8 մլրդ դոլար։

Հինգերորդ հորիզոնականում «Լուկոյլի» համասեփականատեր Վագիտ Ալեկպերովն է (դուրս է եկել տնօրենների խորհրդից եւ հեռացել ընկերության նախագահի պաշտոնից) 20 միլիարդ դոլարով։

 Այս տարվա սկզբից նրա կորուստները կազմել են 1,78 միլիարդ դոլար, սակայն Bloomberg-ը վերահաշվարկել է նրա կարողությունը՝ հաշվի առնելով «Լուկոյլի»  ողջ բաժնեմասը, ինչի արդյունքում այն ​​ավելացել է 12 մլրդ դոլարով։

Վեցերորդ տեղը զբաղեցնում է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), որի կարողությունը տարեսկզբից նվազել է 1,42 մլրդ դոլարով եւ այժմ գնահատվում է 19,8 մլրդ դոլար։

Վարկանիշում յոթերորդը «Նովատեկի» եւ «Սիբուրի» համասեփականատեր Գենադի Տիմչենկոն է, ում կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 8,48 մլրդ դոլարով եւ կազմել 13,9 մլրդ դոլար։

Ութերորդ տեղում  «Եվրոխիմի» եւ «ՍՈՒԷԿ»-ի նախկին բենեֆիցիար Անդրեյ Մելնիչենկոն է։ Նրա կարողությունը նվազել է 3,69 մլրդ դոլարով՝ հասնելով 13,8 մլրդ դոլարի։

Իններորդ տեղը զբաղեցրել է Միխայիլ Պրոխորովը («Օնեքսիմ» խումբ): Նրա կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 627 մլն դոլարով՝ հասնելով 13,3 մլրդ դոլարի։ Տասնյակը եզրափակում է «Ալֆա գրուպի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, ում կարողությունը նվազել է 2,59 մլրդ դոլարով եւ կազմել 11,4 մլրդ դոլար։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ