News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կյանքի միջին արժեքը 2022 թվականին կաճի միջինը 8,1 տոկոսով, վկայում են Economist Intelligence Unit (EIU)-ի կողմից հրապարակված տվյալները։

Հետազոտության մեջ ընդգրկված 172 քաղաքներում գների բարձրացումներն ամենամեծն են եղել վերջին 20 տարվա ընթացքում։ Հատկապես թանկացել են բենզինը, սննդամթերքը, կոմունալ ծառայությունները, տան համար ապրանքները։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ լիտր բենզինի արժեքն աճել է 22 տոկոսով։

Թոփ 10-ում ներառվել են չորս եվրոպական քաղաքներ՝ Ցյուրիխը (վեցերորդ տեղ), Փարիզը, Կոպենհագենը եւ Ժնեւը։

Առաջին տեղում են Նյու Յորքն ու Սինգապուրը։ Ամերիկյան եւս երկու քաղաքներ նույնպես հայտնվել են թոփ 10-ում՝ Լոս Անջելեսը զբաղեցրել է չորրորդ տեղը, Հոնկոնգն ու Սան Ֆրանցիսկոն՝ ութերորդ տեղը: Մինչդեռ Թել Ավիվը, որը 2021 թվականին վարկանիշում առաջինն է եղել, նահանջել է երրորդ տեղ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համիլթոնը, Բազելը եւ Ցյուրիխը դարձել են ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ