News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով պարզեցվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը:

2020 թ. հուլիսի 1-ից, մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։

Որոշմամբ առաջարկվում է հստակեցնել ծրագրերի իրականացման ընթացակարգերը և դրույթները, ինչպես նաև դրանք համապատասխանեցնել հիփոթեքային վարկավորման ոլորտում գործող այլ իրավական կարգավորումներին։

Մասնավորապես՝ հստակեցվում և գործող կարգերին է համապատասխանեցվում կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակում ապահովագրվող հիփոթեքային պարտավորության չափի հաշվարկման մեխանիզմը, դրամական աջակցության դադարեցման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը:

Համապատասխան փոփոխությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ստուգել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու վերաբերյալ պայմանը այն դեպքերում, երբ շահառուի՝ հիփոթեքային վարկի 12-րդ մարումը նախատեսված է շահառուի դիմելու ամսին և այլն:

Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 25-ի դրությամբ աջակցություն է ստացել 4675 շահառու, որից՝ 839-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 1289-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2547-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Ընդհանուր առմամբ վճարվել է 3,201,889,407 դրամ, որից՝ 694,905,592 դրամը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 74,185,339 դրամը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2,432,798,481 դրամը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը մերժեց «Յագուար» ընկերության հայտը՝ ներառվել «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. Ո՞րն է պատճառը
Սեփական կրիպտո մետաղադրամների թողարկումը, կարծում ենք, ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում։  Միևնույն ժամանակ, բիզնես պլանում նշվում է, օրինակ…
«Վայսկո» ընկերությունն արտոնություն ստացավ. Այն 4 մլրդ դրամի ներդրում կանի, ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս կհիմնի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում որոշեց գերակա ոլորտում…
Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 37-ը չի զեկուցվում. Եվս երեք հարց գաղտնի է
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը...
Հունվարին 2022-ի հունվարի համեմատ 12-ամսյա գնաճը կազմել է 8.1տոկոս
բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ սպառողական…
ՊԵԿ-ում 2022-ին իրականացվել է 73 ծառայողական քննություն. 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության
2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող…
Քննարկվում են նոր բնակֆոնդի կառուցման նախագծերը․ նախարար
Նրա խոսքով՝ մաշվածության բարձր աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր կարելի է հանդիպել ․․․
Ամենաշատ