News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պահանջում պարզաբանում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես արդյո՞ք առկա է նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Պալատը գտնում է, որ անհրաժեշտ է արժևորել և պահպանել մայրաքաղաքի քաղաքային կարևորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը, պահանջում է անհապաղ դադարեցում աշխատանքները, և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին»:

Նշենք, որ ամանորյա լուսավորություն ապահովելու համար Հանրապետության հրապարակի հուշարձան շենքերի պատերը սկսել են ծակծկել համապատասխան տեխնիկայով ու լամպեր ամրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ