News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է մեղմել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները:

Ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների թիվը կազմում է 4,045 ընտանիք։ Նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն 2745 ընտանիք ստացել է հավաստագիր և սկսել հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ ծրագրի սահմանափակումներն առաջացնում են արհեստական խոչընդոտներ հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացում։

Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի տեղահանված ընտանիքներին անշարժ գույք վաճառողների առավել լայն շրջանակներից ընտրել և ձեռք բերել անշարժ գույքը:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հավաստագրի փոփոխության նպատակով, անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվության տրամադրման համար վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից և մինչև նոյեմբերի 15-ը հնարավոր չէ ապահովել բոլոր ընտանիքների հավաստագրերի ստացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ