News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը եվրոպական երկրներ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 28-30-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել պատգամավորներ, խորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Կոստաս Մավրիդեսի, Կլարա Պոնսատիի և  Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի թագավորության Սենատում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ Մարկ Դեմեսմայկերի և Ալեսիա Կլասի, ինչպես նաև պաշտոնաթող նախարար, ներկայումս Բրյուսելի խորհրդարանի  պատգամավոր Ալդա Գրեոլիի հետ:

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Դավիթ Իշխանյանը բարձրացրել է Արցախում և առհասարակ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների հարցը: ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի մասին, առանձահատուկ կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը: Իշխանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը, մասնավորապես սեպտեմբերի կեսին Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ռազմական ագրեսիային:

Դավիթ Իշխանյանը բարձր է գնահատել Արցախի հիմնախնդրի մասին բարձրաձայնելու պատգամավորների ջանքերը հատկապես Եվրախորհրդարանում, ինչպես նաև Ֆլամանդական, Վալոնական և Բրյուսելի շրջանային խորհրդարաններում։ Իշխանյանը կարևորել է գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմնին ուղղորդելու և ճնշում գործադրելու, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պատգամավորը կարևորել է հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակով, այնպես էլ եվրոպական երկրներում խորհրդարանական ուժերի հետ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի այցը եզրափակվել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ