News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում գտնվող Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը ուկրաինական հակամարտության համար բանակցությունների եւ քաղաքական լուծման կոչ է արել, հաղորդում է պետական CCTV հեռուստաալիքը։

Սի Ծինփինը նշել է, որ «ուկրաինական ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորումը բխում է Եվրոպայի եւ եվրասիական բոլոր երկրների ընդհանուր շահերից»։ «Ներկա պայմաններում մենք պետք է խուսափենք ճգնաժամի էսկալացիայից ու ընդլայնումից եւ աշխատենք հանուն աշխարհի բարօրության»,- ասել է Ծինփինը։

Միշելի ներկայացուցիչն ասել է, թե ԵՄ-ն հուսով է, որ Չինաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոչ կանի Ռուսաստանին «հարգել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները եւ իր ներդրումը կունենա Ռուսաստանի կողմից դաժան ավերածությունների եւ օկուպացիայի դադարեցման հարցում»:

ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ Միշելի մեկօրյա այցը նպատակ ուներ հավասարակշռություն որոնել դեպի Չինաստան արտահանումն ավելացնելու ԵՄ ցանկության եւ Պեկինի հետ «ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների պաշտպանության» հարցում հաստատակամ լինելու անհրաժեշտության միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ