News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Նորվեգիան Եվրոպայի ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը համակարգելու խնդրանքով կդիմեն ՆԱՏՕ-ին՝ «Հյուսիսային հոսք» գազատարի ցանցի վրա ենթադրյալ հարձակումների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Եվրոպական երկրներն ուժեղացրել են զգոնությունը կրիտիկական օբյեկտների նկատմամբ այն բանից հետո, երբ սեպտեմբերին պայթյուն է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում։ Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են պայթուցիկի հետքեր եւ կասկածում են, որ խողովակաշարերը դիտավորյալ են պայթեցվել: 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ի մասնակցությունը ազդանշան կդառնա արտաքին աշխարհի համար: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, եւ ոչ ոք չպետք է մտածի, որ հարձակումները կմնան անհետեւանք»,-ասել է նա։

Նորվեգիան վճռորոշ դեր է խաղացել Եվրոպա գազի առաքման գործում այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատել է արտահանումը։ Շոլցը նշել է, որ Նորվեգիան ներկայումս ապահովում է Գերմանիայի կարիքների մոտ կեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկով.  ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կայունություն ավելացնեն Կովկասում
ՆԱՏՕ ընդլայնվելու փորձերը չեն նպաստի կայունության ավելացմանը...
Հայաստանը խաղաղապահ գործունեության գծով ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է. Սթոլտենբերգ
Հայաստանը ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է...
Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային...
Հուսով ենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի. Փաշինյան
Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Յենս...
Սթոլտենբերգը՝ Երեւանում.. ողջունում եմ ձեր համեաշխությունն Ուկրաինայի հետ
Սթոլտենբերգը Երեւանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինային...
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար...
Ամենաշատ