News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել ԱՄՆ-ին «ըմբռնումով մոտենալ» Սիրիա Թուրքիայի հնարավոր ներխուժմանը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է նման քայլի հետ իր «վճռական անհամաձայնության» մասին, հաղորդում է Reuters-ը։

«ԱՄՆ-ն մեզ խնդրել է վերագնահատել գործողությունը, իսկ մենք նշում ենք, որ նրանք պետք է մեզ հասկանան»,-ասել է Աքարը։

Թուրքիան նաեւ խնդրել է դաշնակից երկրներին, որոնք ռազմական ներկայություն ունեն Սիրիայում, թույլ չտալ տեղի աշխարհազորայիններին օգտագործել իրենց դրոշներն ու համազգեստը, հավելել է Աքարը:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ իր թուրք գործընկերոջը հայտնել է Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողության հետ «վճռական անհամաձայնության» մասին եւ մտահոգություն հայտնել երկրում իրավիճակի սրման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ