News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկական մեծ սփյուռքը կօգնի հարավասիական երկրին այս տարի հասնել հատուկ սահմանի: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունը 2022 թվականին տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլար կստանա՝ դրամական փոխանցումների տեսքով: Երկիրն այդ սահմանին առաջին անգամ կհասնի, տեղեկացնում է CNN-ը:

Աշխատող միգրանտներից հայրենիքում ընտանիքներին դրամական փոխանցումները եկամտի կարեւոր աղբյուր են ավելի աղքատ երկրների տնային տնտեսությունների համար:

Համաշխարհային բանկի զեկույցում ասվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հնդիկները տեղափոխվել են բարձր որակավորմամբ աշխատանքի այնպիսի բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սինգապուրը․ եւ ցածր որակավորմամբ աշխատանքի Պարսից ծոցի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ Կատարը, եւ արդյունքում ավելի շատ փողեր են ուղարկել տուն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2021 թվականին Հնդկաստանը ստացել է 89,4 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ, ինչը նրան դարձնում է անցյալ տարի աշխարհում խոշորագույն ստացողը:

«Դեպի Հնդկաստան դրամական փոխանցումների հոսքերը խթանվել են Միացյալ Նահանգներում եւ այլ հարուստ երկրներում ավելի բարձր աշխատավարձերի եւ աշխատաշուկայի ուժեղացման շնորհիվ»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Թեեւ Հնդկաստանը պատրաստվում է հասնել ռեկորդային ցուցանիշի, ակնկալվում է, որ 2022 թվականին դրամական փոխանցումների հոսքերը ՀՆԱ-ի ընդամենը 3 տոկոսը կկազմեն:

Սպասվում է, որ, Հնդկաստանից բացի, 2022 թվականին դրամական փոխանցումների մյուս հիմնական ստացողները կլինեն Մեքսիկան, Չինաստանը եւ Ֆիլիպինները։ Սակայն հաջորդ տարին կարող է ավելի բարդ դառնալ հնդկական սփյուռքի համար։

Զեկույցի համաձայն՝ 2023 թվականը «Հարավային Ասիայից սպիտակ օձիքավոր միգրանտներից դեպի բարձր եկամուտ ունեցող երկրներ դրամական փոխանցումների կայունության ստուգում կլինի»՝ կապված ԱՄՆ-ում ինֆլյացիայի աճի եւ համաշխարհային աճի դանդաղման հետ:

Սպասվում է, որ այս տարի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներ դրամական փոխանցումների ծավալը կավելանան մոտ 5 տոկոսով՝ հասնելով 626 մլրդ դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ