News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին:  Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ