News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ատրճանակը, որը տարեց ֆրանսուհին ժառանգել է իր պապից, ժամանակին պատկանել է անցյալ դարում Ֆրանսիայի պատերազմում զոհված գերմանացի զինվորականին։ Այժմ կինը ժառանգությունը հանձնել է ոստիկանությանը՝ վախենալով, որ այն թոռների ձեռքը կընկնի։

Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են, որ մյուսները հետեւեն կնոջ օրինակին՝ հանձնելով միլիոնավոր հին հրազեները, հայտնում է AP-ն։

Երկիրը սկսել է համազգային մեկշաբաթյա արշավ, որպեսզի հավաքի հին, չգրանցված զենքերը, որոնք, իշխանությունների կարծիքով, թաքնված են երկրի ձեղնահարկերում եւ պահեստային տարածքներում, որտեղ տեղի են ունեցել քսաներորդ դարի ամենադաժան մարտական գործողությունները:

«Մենք կարծում ենք, որ մոտ 5 կամ 6 միլիոն միավոր զենք անօրինական պահվում է մեր համաքաղաքացիների մոտ,- ասել է ներքին գործերի նախարարության զենքի եւ պայթուցիկ նյութերի կենտրոնական ծառայության ղեկավար Ժան-Սիմոն Մերանդան,- Այս զենքերի 80-90 տոկոսը նրանք ժառանգաբար են ստացել»։

Արշավը մինչ այժմ «իսկական հաջողություն» է ունեցել՝ հավաքելով 1,6 միլիոն միավոր ռազմամթերք, որից միայն 65 հազարն է հրազեն։ Իշխանությունները հայտարարել են, որ որեւէ իրավաբանական հետեւանքներ չեն լինի, եթե զենքերը հանձնվեն մինչեւ դեկտեմբերի 2-ի վերջնաժամկետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ