News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից ու Գերմանիայից եւ կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում, կարծում են S&P Global-ը եւ Morgan Stanley-ն։

S&P-ի եզրակացությունը հիմնված է այն կանխատեսման վրա, որի համաձայն՝ Հնդկաստանի անվանական ներքին համախառն արդյունքի ամենամյա աճը կկազմի միջինը 6,3 տոկոս մինչեւ 2030թ.։ Morgan Stanley-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի ՀՆԱ-ն, հավանաբար, մինչեւ 2031թ. ավելի քան կկրկնապատկվի ընթացիկ մակարդակների համեմատ։

«Հնդկաստանում կան պայմաններ տնտեսական վերելքի համար՝ պայմանավորված օֆշորինգով, արտադրությունում կատարվող ներդրումներով, էներգետիկ անցմամբ եւ առաջավոր թվային ենթակառուցվածքով»,- հաշվետվությունում գրել են Morgan Stanley-ի վերլուծաբանները՝ Ռիդհեմ Դեսայիի եւ Գիրիշ Աչկիպալիայի գլխավորությամբ։

«Այս գործոնները [Հնդկաստանը] մինչեւ տասնամյակի վերջը կդարձնեն մեծությամբ երրորդ տնտեսական եւ ֆոնդային շուկան աշխարհում»։

Հնդկաստանը տեղեկացրել է մեկ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր, տարեկան չափմամբ 6,3 տոկոս աճի մասին, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան Reuters-ի հարցման 6,2 տոկոս կանխատեսումը։ Մինչ այդ Հնդկաստանում գրանցվել էր 13,5 տոկոս աճ ապրիլ-հունիսին՝ անցած տարվա համեմատ, ինչին նպաստել է կայուն ներքին պահանջարկը երկրի ծառայությունների հատվածում։

Refinitiv-ի տվյալներով՝ երեք ամսում՝ մինչեւ 2021թ. հունիս, երկրում գրանցվել է ռեկորդային աճ՝ մեկ տարվա համար 20,1 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ