News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Սպիտակ տանը՝ ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների 200-ամյակը տոնելու համար, հայտնում է Reuters-ը։

Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է ընդունում պետական այցով ժամանած Մակրոնին։ Բայդենն ու նրա կինը՝ Ջիլը, գրկախառնություններով, համբույրներով ու լայն ժպիտներով են դիմավորել Մակրոնին ու նրա կնոջը՝ Բրիջիթին։

Երկու զույգերը չորեքշաբթի օրը միասին ոչ պաշտոնական ճաշել են, մասնակցել են Հարավային Մարգագետնում անցկացվող արարողությանը՝ Fife and Drum Corps նվագախմբի մասնակցությամբ:

Բայդենը ողջունել է Ֆրանսիային որպես «երկարամյա դաշնակցի, ազատության գործում մեր անսասան գործընկերոջ»։ Երկու ղեկավարներն էլ ողջունել են իրենց երկրների դաշինքն ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ «Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի նվաճողական ձգտումներին եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմին, որը եւս մեկ անգամ ավերեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում,- ասել է Բայդենը,- Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հերթական անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները եւ մարդու համընդհանուր իրավունքները, որոնք ընկած են մեր երկու ազգերի հիմքում»:

Մակրոնը հայտարարել է, որ երկու երկրները պետք է նորից դառնան զենքի եղբայրներ եւ ընդհանուր պատասխանատվություն են կրում օվկիանոսի երկու կողմերում ժողովրդավարությունները պաշտպանելու համար:

Բայդենն ու Մակրոնը ժպտացել են, երբ ակնարկներ են փոխանակել եւ անբռնազբոս են եղել միմյանց հետ: Բանակցություններից առաջ նրանք ասել են, որ կքննարկեն բարձր տեխնոլոգիաների առեւտուրը եւ տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի անուղղակի ազդեցությունը:

Մակրոնները երեքշաբթի օրն են ժամանել Վաշինգտոն, որը 2017 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո երկրորդ պետական այցն է Միացյալ Նահանգներ։

Նախատեսված է պետական փայլուն ճաշ, որի համար Մենից 200 լոբստեր է բերվել։

Ամերիկացի գործընկերոջը Մակրոնի նվերների թվում են վինիլային ձայնասկավառակ եւ կոմպակտ սկավառակ, որում Կլոդ Լելուշի 1966 թվականին նկարահանված «Տղամարդը եւ կինը» ֆիլմի սաունդթրեքն է։ Այդ ֆիլմը Բայդենները դիտել են իրենց առաջին ժամադրության ժամանակ:

Բայդենները Մակրոնին նվիրել են Սպիտակ տան տարածքում ընկած ծառից պատրաստված հայելի եւ ամերիկացի մեծ երաժիշտների վինիլային ձայնասկավառակների հավաքածու:

Ակնկալվում է, որ Մակրոնը կբարձրացնի Ֆրանսիայի եւ Եվրոպայի մտահոգությունները Գնաճի նվազեցման օրենքում 430 միլիարդ դոլարի սուբսիդիաների վերաբերյալ, որը հսկայական սուբսիդիաներ է առաջարկում ամերիկյան արտադրության ապրանքների համար եւ նպատակ ունի լուծել կլիմայական ճգնաժամը: Եվրոպացի առաջնորդներն ասում են, որ օգոստոսին Բայդենի ստորագրած օրենսդրական փաթեթն անարդար է ոչ ամերիկյան ընկերությունների նկատմամբ եւ լուրջ հարված կհասցնի նրանց տնտեսությանը։

Չորեքշաբթի օրը ամերիկյան օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ այդ օրենքը «գերագրեսիվ» է եվրոպական ընկերությունների նկատմամբ։ Նաեւ Վաշինգտոնում ֆրանսիական համայնքի հետ հանդիպմանը Մակրոնն ասել է, որ Ուկրաինայում պատերազմի արժեքը շատ ավելի բարձր է եղել Եվրոպայում, քան ԱՄՆ-ում, եւ որ Եվրոպան հետ մնալու ռիսկի է դիմում, եթե սուբսիդիաները սպառեն ներդրումներ բերեն: Նրա խոսքով՝ դա կարող է «պառակտել Արեւմուտքը»։

Չկա որեւէ նշան, որ Բայդենը պատրաստ է զիջումներ անել։ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը ասել է, որ օրենքը «զգալի հնարավորություններ է բացում եվրոպական ընկերությունների համար, ինչպես նաեւ արտոնություններ ԵՄ էներգետիկ անվտանգության համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ