News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ցնցող հայտարարությունում, որն արդեն «հետ է կանչվել», Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Ուկրաինան պատերազմում կորցրել է 100 000 զինվոր եւ 20 000 խաղաղ բնակիչ, գրել է Asia Times-ը։

«Ուկրաինայի ծանր կորուստներն ահազանգ են այն մասին, որ դե-ֆակտո Վաշինգտոնի պատերազմը Ռուսաստանի դեմ փակուղի է մտել։ Նախագահ Ջո Բայդենը պետք է փոխի ուղղությունը կամ բախվի ազգային անվտանգության ճգնաժամի, որը կարող է վերջ դնել նրա նախագահությանը։

Կարող է այնպես թվալ, թե Ուկրաինան կարծես թե հաղթում է։ Իրականում ամեն բան հակառակն է, որովհետեւ Ուկրաինան աշխատուժի պակաս ունի, որին փոխարինել չի կարող։ Նա տանուլ է տալիս մարտադաշտում, այն պատճառով, որ ռուսները պարբերաբար ավերում են նրա ենթակառուցվածքը, միլիոնավոր ուկրաինացիներ փախել են արտասահման։ Հազիվ թե երկիրը կարողանա վերականգնվել, անգամ եթե պատերազմը վաղն ավարտվի։

Մինչդեռ, կադրային խնդիրները Ռուսաստանում այնքան էլ լուրջ չեն։ Մոսկվան իր զորքերի պաշարները լրացնում է ի հաշիվ զորահավաքի ծրագրերի։

Ամենացնցող տեղեկությունների մեջ, որոնք հայտնվել են վերջին ժամանակներս, Լեհաստանից ստացված տեղեկություններն են այն մասին, որ մոտ 1 200 լեհ «կամավորական» է սպանվել Ուկրաինայում։ Ըստ երեւույթին, նրանք Լեհաստանի գործող ցամաքային բանակից էին՝ կազմված երեք հիմնական դիվիզիայից։

Լեհական բանակը 61 200 զինվոր եւ օժանդակ անձնակազմ ունի։ Այնքան էլ հավանական չէ, որ Լեհաստանն ավելի շատ զորքեր ուղարկի՝ հաշվի առնելով մեծ կորուստներն ու այն վտանգը, որ Ռուսաստանը պատասխան հարված կհասցնի Լեհաստանին։

Վերջին գնահատականներով՝ Ուկրաինայի ցամաքային բանակի մարտական թվաքանակը 198 000 մարդ է։ Կորուստների տագնապալիորեն բարձր մակարդակը հաշվի առնելով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է կանգնել իսկական ճգնաժամի առջեւ, եթե պատերազմը երկարի։

Վերջին ժամանակներս Ռուսաստանը կենտրոնացել է Ուկրաինայի կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի եւ ուկրաինական հրամանատարական կետերի ոչնչացման, ինչպես նաեւ, որքան հնարավոր է, ուկրաինական արժեքավոր զենքի, հատկապես գերճշգրիտ հրթիռային համակարգերի, ինչպիսին են HIMARS-ները, ՀՕՊ ստորաբաժանումների եւ ուկրաինական հրետանու վերացման վրա։

Կորուստները մարտադաշտում ուկրաինական կողմից, ըստ երեւույթին, հիմնականում կապված են ռուսական ծանր հրետանու գործողությունների հետ, որոնք համակարգվում են ռուսական անօդաչուների կողմից, որոնց մեծ մասը «Օռլան-10»-ի տարբերակներ են։

Ռուսաստանը նաեւ հասել է առաջընթացի՝ բարելավելով իր կառավարումն ու առաջնայնությունը տեղերում։ Ռուսները ռազմավարական նահանջ են կատարել Խերսոնից, որպեսզի պահպանեն ուժերը եւ ավելի լավ կազմակերպեն պաշտպանությունը։

Դաժան մարտերի մեծ մասը ներկայում, հավանաբար, տեղի է ունենում Բախմուտում ու նրա շրջակայքում, որտեղ ռուսները եւ տեղի զորքերը դանդաղ, բայց հաստատուն առաջ են գնում։ Այս ճակատամարտը հյուծում է ուկրաինական պաշարները, եւ Ուկրաինան մեծ քանակությամբ զինամթերք է կորցրել, որոնք անհնար է արագ համալրել։

Եվրոպացիները հստակ հասկացրել են, որ իրենց պաշարները կրճատվել են՝ հասնելով կրիտիկական մակարդակի, եւ որ Ուկրաինա մատակարարումների շարունակումը կարող է անհնար դառնալ։ ԱՄՆ-ը նույնպես բախվել է «դատարկ պահարանի», հատկապես կարեւոր բարձրտեխնոլոգիական համակարգերի հարցում, ինչպիսին են HIMARS-ները, Javelin հակատանկային միջոցները, շարժական զենիթային հրթիռային համալիրները, ներառյալ Stinger-ները։

ԱՄՆ-ը նաեւ սովորական զինամթերքի, ներառյալ 155 միլիմետրանոց ականների, անբավարարություն է զգում։ Ռազմական պաշարների սպառումը հանգեցրել է Թայվան ապրանքների մատակարարման դանդաղման եւ վակուումային հնարավորություններ ստեղծել Չինաստանի համար, եթե նա որոշի հարվածել Թայվանին։

Թայվանը չի ստանում ոչ HIMARS-ներ, ոչ հեռահար հրետանի, ոչ անգամ ռեակտիվ F-16V-ներ, որոնց արտադրությունը տարօրինակ կերպով ուշանում է մի քանի տարով։

Ինչ-որ պահի Կոնգրեսը կարող է հարց տալ, օրինակ, թե ինչու է վարչակազմը վտանգում ԱՄՆ անվտանգությունը հանուն Ուկրաինայի։ Ակնհայտ է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարող շարունակել քվեարկել միլիարդավոր դոլարների զենքի համար, որն ուղարկվելու է Ուկրաինա, երբ ինքը՝ ԱՄՆ-ը, զենք չունի, եւ չի կարող աջակցել իր կենսականորեն կարեւոր շահերին էլի մի ինչ-որ տեղում։

Ուկրաինայում գործի էությունն այն է, որ Զելենսկին կարող է ի վիճակի չլինել ոչ պահել ու լրացնել իր ռազմամեթրքը, ոչ փոխարինել կորցրած զորքերը։ Մինչ Ուկրաինայի կառավարությունն ակտիվորեն քննադատում է ռազմական տեղեկությունը (ինչը բոլորովին զարմանալի չէ, ֆոն դեր Լյայենը վերջին զոհն է), պարզ է, որ օղակը սեղմվում է։

Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի դեգրադացիան կարող է հանգեցնել էլ ավելի մեծ արտահոսքի երկրից, քանի որ մարդիկ ջերմություն եւ օթեւան են փնտրում, իսկ երիտասարդությունը խուսափում է զորահավաքից։

Ռուսաստանը, ինչպես հայտնի է, նույնպես լուրջ խնդիրներ ունի ինչպես զինվորներ հավաքագրելու եւ ուսուցանելու, այնպես էլ զենքը համալրելու տեսակետից։ Բայց Ռուսաստանը հսկայական ռազմական պաշարներ ունի, որոնք ձեռք է բերել մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, եւ հիմա դրանց մի մասն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ռուսաստանը պատերազմը կշարունակի ձմռանը, գուցե եւ հետո, ենթադրելով, որ կարող է պառակտել ՆԱՏՕ-ն ու նսեմացնել Միացյալ Նահանգներին, ինչն այժմ Ռուսաստանի իսկական նպատակն է։

Վաշինգտոնում նախագահ Բայդենի համար շահեկան է, գոնե այս պահին, ցույց տալ, որ նա ուժեղ լիդեր է, որը կարող է «պայքարել հանուն արդար գործի», չնայած ուկրաինացիներին օգտագործում է որպես պրոքսի։ Բայց երբ Եվրոպայում ձմեռ սկսվի՝ էներգետիկ ճգնաժամի ու լուրջ ֆինանսական խնդիրների ուղեկցությամբ, Բայդենի համար դժվար կլինի համակերպվել այն վտանգին, որ մի հիանալի օր այս ամբողջ ձեռնարկումը կփլուզվի եւ ջուրը կընկնի։

Բայդենը ցանկանում է նորից նախագահ առաջադրվել 2024թ. եւ մտածում է, որ կկարողանա հաղթել այնպես, ինչպես 2020թ.։ Բայց կարող է եւ այդպես չլինել, եթե նրա պատերազմն այնպես չընթանա, եթե Եվրոպան շարժվի այլ ուղղությամբ կամ եթե Ասիայում իսկական խնդիրներ ծագեն Թայվանում կամ նույնիսկ Կորեայում։

Վստահություն շահելու եւ պաշտոնին մնալու համար Բայդենը պետք է փոխի վերաբերմունքն Ուկրաինայի եւ անվտանգության ուղղությամբ եւ որքան հնարավոր է շուտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը հույս ունի, որ Հարավային Աֆրիկան Ռուսաստանին կհամոզի «դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»
Նա հավելել է, որ ԵՄ-ն Հարավային Աֆրիկան համարում է «կանոնների վրա հիմնված միջազգային կարգի կարեւոր գործընկեր»․․․
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում, ամերիկացիները չպետք է զարմանան․The American Conservative
Հակառակ ավելի վաղ առկա հույսերին եւ ակնկալիքներին, Ռուսաստանը ներքուստ չի փլուզվել կամ կապիտուլյացիայի չի ենթարկվել...
Ուկրաինային զենք եւ գումար տրամադրող երկրներն արդեն դարձել են հակամարտության ակտիվ մասնակիցներ. Օրբան
Ուկրաինային զինելու փոխարեն, Արեւմուտքը պետք է «հրադադար եւ խաղաղության բանակցություններ»...
ԱՄՆ-ն բավարար քանակությամբ տանկեր չունի՝ Ուկրաինա ուղարկելու համար․ NYP
Մենք պարզապես այդ տանկերի ավելցուկ չունենք ․․․
ՌԴ ԶՈՒ-ն հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին՝ խափանելով սպառազինությունների փոխադրումը
Հրթիռների եւ անօդաչու սարքերի օգնությամբ հնարավոր է եղել խոցել բոլոր այն օբյեկտները...
Գերմանիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել պարզաբանել Աննալենա Բերբոքի խոսքերը Ռուսաստանի դեմ պատերազմի մասին
Գերմանիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել պարզաբանումներ տալ...
Ամենաշատ