News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ`Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։

ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել մերկասառույց ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները, ու նրանցից մեկը իր անձնական օգտագործման տրակտորն է բերել նշված վայր, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերեն։

Գրեթե ժամը 18։00-ից նշված ճանապարհահատվածի խայտառակ վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին:

Տպել
Ամենաշատ