News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, եւ ավելացրել է, որ փետրվարի վերջին սկսված ներխուժումը կանգնեցնելու որեւէ պատրաստակամություն դեռ չի տեսել Պուտինի կողմից, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, բայց միայն ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո,- ասել է Բայդենը Սպիտակ տան մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո, որոնց ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում եւ այլ հարցեր։- Ես առաջիկայում պարոն Պուտինի հետ շփվելու պլաններ չունեմ։ Ես չեմ պատրաստվում դա ինքնուրույն անել»։

«Կա այդ պատերազմին վերջ դնելու մի միջոց. դա այն է, որ Պուտինը հեռանա Ուկրաինայից։ Այն, ինչ նա անում է, զզվելի է։ Եթե նա պատերազմին վերջ դնելու միջոց է փնտրում, նա դա չի արել,- ասել է Բայդենը։- Իսկ առայժմ ես միանգամայն կարեւոր եմ համարում այն, ինչի մասին ասաց Էմանուել [Մակրոնը]. մենք պետք է աջակցենք ուկրաինացի ժողովրդին։ Միտքը, որ Պուտինը երբեւէ կհաղթի Ուկրաինային, անըմբռնելի է»։

Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային լրացուցիչ ռազմական եւ հումանիտար օգնություն տրամադրել։

«Խոսքը մեր արժեքների մասին է,- ասել է Ֆրանսիայի նախագահը։- Շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը աջակցի Ուկրաինային»։

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «երբեք չի խնդրի Ուկրաինային փոխզիջման գնալ»՝ պատերազմն առանց երկրի կառավարության համաձայնության դադարեցնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ