News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Սիդնեյում հանդիպել է հայ համայնքի հետ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը, որոնք հավաքագրել է հիմնադրամը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել հանրային գործիչներ, փորձագետներ, լրագրողներ և այլք։

Արման Թաթոյանը մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը կատարում է թե՛ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել է հայատյացության ու թշնամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը, իրականում չունի խաղաղության մտադրություններ: Առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Արման Թաթոյանը կարևորել է այս պայմաններում հանրային համերաշխությունը և բոլորի ջանքերի համատեղումը երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ։ Նա ներկաներին կոչ է արել Հայաստան այցելելիս անպայման լինել մարզերում, սեփական աչքերով տեսնել սահմանային դարձած գյուղերի վիճակը։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի այցն Ավստրալիա կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով, որի ընթացքում տեղի են ունենալու մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հիմնադրամի գործունեության ուղղությունների ու կատարված աշխատանքների հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան
Այստեղ ապրողները, որոնք 1990-ականներին չեն նահանջել, կարողացել են ամրանալ այս հողի վրա, իրենց տները պահել...
Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան և Երևան-Մեղրի ճանապարհները
Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի...
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից...
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Մենք ծնվել ու ապրել ենք ստեղ, որ արյունով գծած հողերը պաշտպանենք...
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
երևում նստած ամեն ինչը կատավարում են, թո՛ղ գան ժողովրդի վճակը տեսնեն...
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ