News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետեւ կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան:

Մեր հանրությանը կոչ եմ անում հետեւել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչեւ վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա:

Թեւանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետեւ այդպես կարելի է Երեւանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով  եւ մեր թշնամիներին, եւ բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչեւ վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Երկու օր առաջ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին: «Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասել էր նա:

Այժմ պարզվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ