News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահ, Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանին։

Իր շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշել է․

«Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ այցելում է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկապես կարող է տեսնել, թե ինչ ջանքեր են գործադրվում Ձերդ Մեծության կառավարության ու ձեր ժողովրդի կողմից՝ այն դարձնելու բարեկեցիկ ու ծաղկող երկիր։ Աշխարհի բոլոր կողմերից մարդկանց հոսքն ԱՄԷ վկայում է, որ սա այնպիսի գրավիչ վայր է, որը մեկ անգամ տեսնելն իրոք ավելի  լավ է, քան հազար անգամ լսելը:

Ինքս իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական այցերի ընթացքում անձամբ եմ համոզվել, որ ԱՄԷ-ն նպատակաուղղված ու հաստատուն քայլերով, բանիմաց և իմաստուն ղեկավարների առաջնորդությամբ ընթանում է վերընթաց զարգացման ճանապարհով:

Այդ մասին առիթ եմ ունեցել ընդգծել նաև մեր հանդիպումների ժամանակ, որոնք միշտ աչքի են ընկել հիշարժան զրույցներով և առանձնահատուկ ջերմությամբ:

Դրանց հիման վրա ձևավորվել են հայ-էմիրաթական սերտ բարեկամությունն ամրացնող բազում գործնական ծրագրեր, որոնք այժմ իրականացվում են Հայաստանում: Եվ դրանցում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը: Ինքս պատրաստ եմ այսուհետ ևս իմ նպաստը բերել մեր ժողովուրդների կապերի ամրապնդմանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ