News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դանիացի հնագետները Բալթիկ ծովում խորտակված երեք նավ են գտել, որոնք ավելի քան 300 տարվա պատմություն ունեն։ Ենթադրաբար, երկուսը հոլանդական բեռնանավեր են, մեկը՝ սկանդինավյան։ Այս մասին տեղեկացրել է JD-Contractor ընկերությունը, որը ստորջրյա սարքավորումներ է տրամադրել գիտնականներին։

Նավերը հիանալի են պահպանվել այն բանի շնորհիվ, որ Բալթիկայի ջրերը չափազանց մաքուր են նավաորդերի համար։ Նավակմախքները 150 մետր խորության վրա են գտնվում։ Հնագետները կատարել են դրանց 3D-վերակառուցումներ։

«Նավերի բեկորները գրեթե այն դիրքում են, ինչ եւ դրանց խորտակման օրը հարյուրավոր տարիներ առաջ։ Ես ամբողջ կյանքիս ընթացքում զբաղվում եմ դայվինգով եւ հետազոտել եմ հարյուրավոր խորտակված նավեր, բայց երբեք չեմ տեսել նման որեւէ բան»,- ասել է արշավի ղեկավար Գերթ Նորման Անդերսենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ