News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Հասմիկ Մինասյանի հրավերով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) աշխատաժողովներ է իրականացնում Արցախի պետական համալսարանում:

ՈԱԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախում գործող չորս բուհերի՝ Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Ներեկացի համալսարանների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին.

ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները,

ինքնավերլուծության դերը՝ հավաստելու կրթական ծրագրերի իրականացման լավ փորձը, դուրս բերելու խորքային խնդիրները,

կրթական ծրագրերի պլանավորման և վերջնարդյունքների ձեռքբերման ընթացքը,

ուսանողներին տրվող ընթացիկ առաջադրանքների, գնահատման և հետադարձ կապի կարևորությունը ակնկալվող արդյունքներին հասնելու համար,

ԱՀ-ում դասախոսների ընտրության մարտահրավերները և նորարական լուծումներ փնտրելը:

Աշխատաժողովների առանցքում էին նաև կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները: Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ծրագրային հավատարմագրման չափանիշների մեկնաբանման, դրանց վերլուծության առանձնահատկությունները: Մասնակիցները ներկայացրեցին կրթական ծրագրերում բարելավումների իրենց օրինակըվ, առկա մարտահրավերները, որոնք հաղթահարելուն ուղղված գործընթացների հստակ պլանավորումը կհանգեցնի սահմանված նպատակների իրագործմանը:

Արցախ այցելությունը կամփոփվի Արցախի պետական համալսարանի կրթական ծրագրերի մշտադիտարկմամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ Արցախում աշխատաժողովներին մասնակից բոլոր բուհերն անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որոնց մասնամասներին կարելի է ծանոթանալ Հավատարմագրման պետական գրանցամատյանում՝ register.anqa.am:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի շրջափակումը պարտադրում է ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները. Անի Ազատյան
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով…
«Արցախի գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել». Գուրգեն Ներսիսյան
Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոնյա է, պետական բազկաթոռ ունենալու մոլուցքով չի տառապում և անհրաժեշտության դեպքում լինելու է…
Արցախում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լրացուցիչ մոնիթորինգի կարիք ունեն. Ռաֆայելա Բաղդասարյան
Խնդիրների բացահայտում պետք է կատարվի, թե ինչու նախատեսված արդյունքներին չենք հասել...
«Սա մանիպուլացիա է». Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների վատացման մասին
Արցախի նախագահը, միշտ լավ հարաբերությունների  մեջ է ՀՀ վարչապետի հետ...
Արցախը պետք է զարգացնի իր սեփական արտադրությունը. Իրա Խաչատրյան
Քանի որ, ճանապարհի փակ լինելու պատճառով դադարել է ապրանքաշրջանառությունը, այսինքն տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում...
Դավիթ Բաբայանը նոր պաշտոն է ստացել
Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը…
Ամենաշատ