Թուրքիայի Սամսուն նավահանգստում պայթյուն է որոտացել, հրդեհ է սկսվել, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
«Սամսուն նավահանգստում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Նավահանգստի տարածք են ուղարկվել հրշեջ ջոկատներ, որտեղ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Տուժածների եւ պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռեւս չկան։