News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտրային կենտրոնների ասոցիացիայի (World Trade Center Association) անդամ WTC Yerevan-ն իր գործունեությունն սկսել է 2021թ.՝ Երևանը ներառելով 110 երկրների այն 330 քաղաքների ցանկում, որտեղ կառուցվել կամ կառուցվում են «Համաշխարհային առեւտրային կենտրոն» հեղինակավոր բրենդը կրող խորհրդանշական շենքեր։

Առեւտրի համաշխարհային կենտրոնները միջազգային էկոհամակարգի մաս են՝ ակումբ, որի էքսկլյուզիվ անդամներին միավորում են ոչ միայն ճարտարապետության լավագույն չափորոշիչները, այլեւ առեւտրի եւ ներդրումների զարգացմանը նպաստելու ընդհանուր առաքելությունը։

WTC Yerevan-ի ներկայացուցիչների խոսքով՝ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել համալիր, որը կդառնա Երեւանի այցեքարտը։

Նախագծի մանրամասների շուրջ NEWS.am-ը զրուցել է WTC Yerevan-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոնոյանի հետ։

aa.jpg (101 KB)

Առաքելության մասին

«Ընդլայնել Հայաստանի մասնակցությունը համաշխարհային առևտրում և նպաստել մեր շուկա օտարերկրյա ներդրումների հոսքի ակտիվացմանը, խթանել հայկական ընկերությունների միջազգային բիզնես հարաբերությունները. սա է մեր հիմնական առաքելությունը»։

«WTC Association-ը համաշխարհային ցանց է, որի կուտակած փորձը եւ ընձեռած հնարավորությունները կօգնեն հայ գործարարներին՝ հայաստանյան շուկան ավելի գրավիչ դարձնելու, միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելու առումով, հայ արտահանողները հասանելիություն կստանան որոշ տեղերում, որոնք տրանզակցիոն առումով այսօր հասանելի չեն նրանց համար»։

Տոնոյանի խոսքով՝ WTC-ն ճանաչելի կդարձնի Երևանի բրենդը միջազգային շուկայում և ներդրողների շրջանում, կմեծացնի քաղաքի գրավչությունը, ենթակառուցվածքային մեծ նշանակություն կունենա։

Բացի այդ, WTC Association-ը բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում, որոնց մասնակցելու հնարավորություն կունենան նաև հայ գործարարները։

bb.jpg (112 KB)

Համալիրի մասին

«Ակնկալում ենք  անշարժ գույքի կառուցումն ավարտել 4-6 տարվա ընթացքում, կարծում ենք՝ իրատեսական է, որ այդ առանձնահատուկ՝ Երևանին նոր շունչ ու տեմպ տվող կառույցն արդեն 2026-2027թթ կընդունի իր առաջին հյուրերին, վարձակալներին»։

Նախագիծը դեռևս գտնվում է սկզբնական՝ տարածքի, ճարտարապետների ընտրության և ներդրումների ներգրավման փուլում։

«Տարածքի առումով մենք դեռ որոնումների մեջ ենք․ մի քանի գրավիչ կետ ենք առաձնացրել թե՛ Երևանի կենտրոնում, թե՛ արվարձաններում։ Դրանով է նաև պայմանավորված բրիտանական Zaha Hadid Architects-ի նման ընկերություններին Հայաստան հրավիրելը․ նրանց հետ այցելում ենք այդ վայրերը, փորձում ենք նրանց կարծիքը ստանալ։ Որոնումներին զուգահեռ հրավիրում ենք ճարտարապետների, որպեսզի վերջնական ընտրություն կատարենք։ Միաժամանակ, բանակցում ենք ներդրողների հետ, քանի որ նախագիծը հետաքրքրություն է առաջացրել մի շարք ինստիտուցիոնալ ներդրողների մոտ։

Կառուցապատման համար նախատեսել ենք ձեռք բերել ընդհանուր 100 հազար քմ մակերեսով տարածք, որի ներսում պլանավորում ենք ունենալ 6-10 հազար քառակուսի մետրանոց էքսպո սրահ, հյուրանոցներ, ապարտհոթել, գրասենյակային տարածքներ, զվարճանքի կենտրոններ։

Այս ամենն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար շուկայական վերլուծություն ենք պատվիրել, խորհրդատվական ընկերությունների հետ ենք աշխատում։ Հաջորդ տարվա մարտին արդեն կունենանք արդյունքները, որոնց հիման վրա ավելի հստակ կկարողանանք ձեւակերպել առաջադրանքները ճարտարապետների համար։ Իսկ թե որ ճարտարապետական ընկերությանը կվստահենք այս մասշտաբային նախագիծը, այս պահին կարող եմ տալ մի քանի անուն՝ Zaha Hadid, Rafael Vinoly, Norman Foster։ Այս համաշխարհային անուններին շուտով կմիանան ևս մի քանիսը, ապա կկատարվի վերջնական ընտրություն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ