Նյու Յորքի իշխանությունները պաշտոնական հայտարարություն են տեղադրել առնետների դեմ պայքարի հարցերով քաղաքային ծառայության ղեկավարի թափուր հաստիքի մասին։ Ղեկավարն, ըստ հայտարարության, պետք է «մարդասպանի բնազդ» ունենա։
Օպերատիվ աշխատանքի հարցերով փոխքաղաքապետի անունից տեղադրված հայտարարությունում նաեւ նշվում է, որ իդեալական թեկնածուն պետք է վերին աստիճանի մոտիվացված լինի եւ «ինչ-որ չափով արյունարբու»։
«Առնետները կատեն այս պաշտոնը։ Բայց Նյու Յորքի 8,8 մլն բնակիչները եւ քաղաքային իշխանությունները պատրաստ են աշխատել ձեզ հետ՝ նրանց պոպուլյացիան նվազեցնելու համար», - նշված է հայտարաության մեջ, որը հրապարակել է Wall Street Journal-ը։
Հրատարակությունը նշում է, որ Նյու Յորքում առնետների ապագա ոչնչացնողի առջեւ «էպիկական խնդիր» է դրված, քանի որ քաղաքում առնետների պոպուլյացիան մոտ 2 մլն է հասնում։
Բացի վերը նշված պահանջներից, թեկնածուն պետք է լինի Նյու Յորքի բնակիչ եւ ունենա բակալավրի աստիճան: Աշխատավարձը կազմում է տարեկան 120 հազար դոլարից մինչեւ 170 հազար դոլար: