News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վերջին երեք տարվա մեջ, մասնավորապես վերջին 6 ամսվա ընթացքում, այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի  ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ. Ինչ կարող են՝ անում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ էլ են մտել, ապօրինի գործողություններ են արել, խուզարկություններ են արել, հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մի ուրիշ գործով կանչել են հարցաքննության: Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր  տան հարսներն էլ են պատրաստ նստելու: Ինչ կարան, թող անեն: Հավանաբար մտածում են՝ այդ ճանապարհով վախեցնել, որ մեր ճանապարհից հետ կանգնենք, բայց սխալվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մանդատից զրկվելու վտանգին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5 հազար հայորդու կյանքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել: Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե մանդատը չկորցնելու համար եմ եկել խորհրդարան, եթե մանդատի համար եկած լինեի, մինչ այս էլ պարտաճանաչ եկած կլինեի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ