News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արեւմտյան գիտականները փորձի ժամանակ պարզել են, թե որ դեպքում  մարդն  առավոտյան արթնանալիս անհարմարավետություն չի զգում։ Գիտական ​​աշխատանքի արդյունքները ներկայացված են Nature ամսագրում։

Փորձի համար հետազոտողները ընտրել են 833 կամավորի եւ հետեւել նրանց սնվելու ժամին, ֆիզիկական ակտիվության  աստիճանին եւ քնի ռեժիմին։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի ուշ են արթնացել, իրենց ավելի զգոն եւ ավելի հանգստացած են զգացել։

«Երկար քունն ու ուշ արթնանալը դրական են ազդել փորձի մասնակիցների վրա։ Նրանք արթնանալիս աշխուժություն և էներգիա են զգացել»,- նշվում է հոդվածում։

Բացի այդ լավ ինքնազգացողության վրա ազդել է նաեւ առավոտյան պատրաստված նախաճաշը։ Սննդում մեծ քանակությամբ դանդաղ ածխաջրերի պարունակությունը բարձրացրել է օրվա ընթացքում  հետազոտության մասնակիցների առույգությունը։ Մասնագետների կարծիքով՝ նախաճաշին պարզ ածխաջրերը, ընդհակառակը, ավելացնում են քնկոտությունը եւ նվազեցնում արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ