News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը: Պաշտպանն ընդգծել է, որ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։

Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։ Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:

Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին:

Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը և շնորհակալություն հայտնել: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գորրծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է…
Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան
Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով...
Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան
Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես...
ՌԴ ԱԳՆ. Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի հետ կապված չէ
Բանն ինչի են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ եւ Վաշինգտոնի նոր կուրատորները...
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք...
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
Ամենաշատ