News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Վերջերս ՊԳԿ-ի նախաձեռնությամբ սույն ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ  անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ, ինչին միտված է այս աջակցությունը։

Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին․ տրամադրված տեխնիկայի ցուցակը կազմվել է Տեղական ակտիվ խմբերի կողմից։ Վերջիններս գյուղական զարգացման մարմիններ են, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կհանձնվեն տեղի համայնքապետարաններին՝ նրանց կողմից կառավարման համար և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը նշել է․ «2021թ․ վերջին LEAD ծրագրի պատվերով հետազոտություն է իրականացվել՝ գնահատելու Տավուշի և Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցությունը։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար:  Այդ խնդիրներն անհրաժեշտություն են առաջացրել քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ LEAD ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցանք որոշակիորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը՝ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելով Տավուշի մարզի ֆերմերներին»։

Իջևանում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզերի բնակավայրերի ղեկավարներ և այլոք։

Միջոցառման ընթացքում տեղական համայնքների ներկայացուցիչներն իրենց երախտիքը հայտնեցին ցուցաբերված աջակցության համար՝ նշելով, որ այն կենսական նշանակություն ունի իրենց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ