News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հերթական անգամ ցուցադրել է իր «փայլուն միտքն ու վերլուծական կարողությունները»՝ հայերին մեղադրելով Նախիջեւանում վատ իրավիճակի մասին լուրեր տարածելու մեջ։

«Ինչու տեղից վեր կացող ամեն մեկը, չիմանալով էությունը, սկսում է դատողություններ անել Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նախիջեւանի խնդիրներին վերաբերող հարցերն Ադրբեջանի նախագահի սահմանադրական լիազորություններում են։ Այս մասին վերջերս շատ են խոսում։ ՆԱՀ-ը շատ զգայուն տարածաշրջան է՝ շրջապատված Իրանով եւ Հայաստանով»,- Նովրուզովի խոսքը մեջբերում է haqqin.az-ի խորհրդարանական թղթակիցը։

Նովրուզովի ելույթն ընդհատել է խոսնակ Գաֆարովան, ով ասել է՝ «մենք գիտենք, թե ինչի մասին է խոսքը» եւ թույլ է տվել Նովրուզովին շարունակել խոսքը։

«Հայերի կողմից ուսուցանված որոշ մարդիկ սադրիչ հերյուրանքներ են տարածում Նախիջեւանում տիրող իրավիճակի մասին», - շարունակել է Նովրուզովը,- Նախիջեւանցիները լիովին աջակցում են նախագահ Իլհամ Ալիեւին, պատրաստ են հանուն նրա շեհիդ դառնալու: Հետեւաբար անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական խաղերը եւ իրավապահ մարմիններին թույլ տալ աշխատանքներ տանել այս տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի  ուղղությամբ։ Իրավապահ մարմինները Նախիջեւանում ստուգումներ են անցկացնում այնպես, ինչպես եւ մյուս շրջաններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ