News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը հասարակական մշակույթի հարցերով խորհուրդ կձեւավորի, որի պարտականությունների մեջ կմտնի պարտադիր հիջաբ կրելու հարցի մշակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի մշակույթի կոմիտեի նախագահի ներկայացուցիչ Ղոլամրեզա Մոնտազերին:

«Իրանի խորհրդարանի մշակույթի կոմիտեում աշխատանքային խումբ է ձեւավորել՝ արտաքին տեսքի համեստության եւ հիջաբի հետ կապված հարցերի մասնագիտացված քննարկման համար»,-Մոնտազերիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

Երկրում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել սեպտեմբերին հիջաբը սխալ կրելու համար բարքերի ոստիկանության կողմից Մահսա Ամինիի ձերբակալությունից հետո։ Վերջինս ձերբակալությունից հետո մահացել է։ Ցուցարարները իշխանությանը մեղադրում են Մահսայի մահվան մեջ։ Կանայք սկսել են սոցցանցերում զանգվածային տեսանյութեր հրապարակել, որոնցում կտրել են իրենց մազերը եւ այրել հիջաբը։

2,5 ամսում  բողոքի ակցիաները ստացել են արմատական ծայրահեղական բնույթ։ Գրեթե ամեն օր անկարգությունների մասնակիցները սկսել էին հարձակումներ իրականացնել հոգեւորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի անդամների՝ ոստիկանության, ԻՀՊԿ-ի, ինչպես նաեւ ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։

Հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին Իրանում նաեւ երկու ահաբեկչություն է կատարվել ՝ առաջինը Շիրազ քաղաքում, երկրորդը՝ երկրի հարավում գտնվող Խուզեստան նահանգի փոքր քաղաքում։ Ահաբեկիչները կիսաավտոմատ զենքերից կրակել են քաղաքացիական անձանց խմբերի եւ ոստիկանության աշխատակիցների վրա։

Իրանի իշխանությունները մեղադրում են արեւմտյան երկրներին ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի հաղորդագրություններ են տարածում, ինչպես նաեւ Իրանում իշխանությունը տապալելու կոչեր են անում։ Իրավապահ մարմինները զանգվածաբար ձերբակալում են արեւմտյան երկրների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված մարդկանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ