News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է…
Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան
Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով...
Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան
Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես...
ՌԴ ԱԳՆ. Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի հետ կապված չէ
Բանն ինչի են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ եւ Վաշինգտոնի նոր կուրատորները...
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք...
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
Ամենաշատ