News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն առցանց ձևաչափով մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա) չորրորդ համաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայով ամրագրված հիմնական դրույթները:

Տոկիոյի կոնվենցիայի չորրորդ համաժողովի հիմնական նպատակն անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումն է՝ որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով:

Այն նաև հնարավորություն է տալիս ամրապնդելու մշակութային, կրթական, գիտական և տնտեսական կապերը՝ միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները: Կոնվենցիայի դրույթները խթանում են անդամ երկրների միջև ուսանողների և բուհերի դասախոսական կազմի ներգնա ու արտագնա շարժունությունը, գիտելիքների առաջընթացի համար մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը և բարձրագույն կրթության որակի ապահովումը:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա) չորրորդ համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ