News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։

ԿԸՀ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն պետք  է հաստատի նոր հանձնաժողովների կազմերը։ Հանձնաժողովը նոյեմբերի 8-ից 25-ը ընդունել է ԸԸՀ-ի անդամության թեկնածուների հայտերը, ստացվել է 619 դիմում։ Դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, 500 անձ դիմել է մեկ տեղի համար, 39 անձ ներկայացրել է մեկից ավելի դիմում՝ մեկից ավելի ընտրատարածքներում ընդգրկվելու համար։ 342 դիմում ներկայացվել է տղամարդկանց, 277 դիմում՝ կանանց կողմից։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ընտրական հանձնաժողովների համար առկա էր նախատեսված տեղերից ավելի շատ դիմում, և մի մասի վերաբերյալ չի եղել ընդհանուր կոնսենսուս, ուստի հանձնաժողովը որոշել է բոլոր ընտրատեղամասերը ձևավորել նախապատվության քվեակարգով։ Այն ամրագրված է Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածում և կիրառվում է 2011 թվականից սկսած։ Այն փակ-գաղտնի քվերկություն է, որի ժամանակ ԿԸՀ յուրաքանչյուր անդամ բոլոր թեկնածուներին գնահատում է մեկից մինչև թեկնածուների առավելագույն քանակ միավորով։ Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկ է կատարում, և դրա արդյունքում ընտրվում են ԸԸՀ անդամներ։

Սմբատյանն անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային պահանջի դրույթին․ բոլոր ԸԸՀ-ներում պետք է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվն առնվազն պակաս չլինի երկուսից, յուրաքանչյուր ԸԸՀ-ում առնվազն երկու կին և առնվազն երկու տղամարդ սեռային համամասնություն պետք է ապահովվի։

Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, նոյեմբերի 8-ին ստացվել է ընդամենը 11 դիմում, նոյեմբերի 24-ին՝ 160, իսկ դիմումներ ընդունելու վերջին օրը՝ նոյեմբերի 25-ին՝ 115 դիմում։

Այսպիսով, հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ձևավորեց 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը և ԸԸՀ-ների առաջին նիստի օր նշանակեց դեկտեմբերի 17-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ