News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պրահայի հանդիպումից անմիջապես հետո եւ Սոչիի հանդիպումից առաջ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ սեպտեմբերի 25-ին ներկայացան խորհրդարանի նիստին եւ հայտարարեցին, որ Վաշինգտոնում եւ Պրահայում կայացած հանդիպումների արդյունքում Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հավելեց, որ այժմ դա արձանագրել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պատգամավորը համաձայն չէ Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ Լավրովի մեկնաբանություններին, քանի որ Հայաստանը Ալմաթիի հռչակագիրը վավերացրել է վերապահումներով, հայտարարել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ մինչ այդ հռչակագրի ընդունումը Արցախը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակել է իր Հանրապետությունը, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով՝ անկախությունը։

«30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում այս թեզը շրջանառության մեջ են դրել հենց ներկայիս իշխանությունները։ Մենք խոսել ենք այն մասին, որ անթույլատրելի է հանդես գալ հայտարարություններով, որոնք Ադրբեջանը հետո կարող է օգտագործել իր շահերի համար»,-նշեց Մանուկյանը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ պատասխանատվությունը գցում է ռուսական կողմի վրա՝ կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին թեզը առաջ մղելու փոխարեն, քանի որ Սոչիի հանդիպումից առաջ բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Ուստի մենք պետք է հեռացնենք այս իշխանությանը, որպեսզի երկու տարվա ընթացքում նրանց ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունները տեղ չգտնեն որեւէ փաստաթղթում։ Չկա այս իշխանությունը, չկան նրանց բանավոր պայմանավորվածությունները։ Այդ դեպքում հնարավոր կլինի փորձել ինչ-որ բան փոխել բանակցային գործընթացում»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ