News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արեւմուտքի որոշ երկրներ շահագրգռված չեն ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ եւ պետք է համոզեն Ուկրաինային նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Հռոմում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» համաժողովի ժամանակ։

«Անհրաժեշտ է համոզել մեր որոշ դաշնակիցներին, որոնք հանդես են գալիս պատերազմի շարունակման օգտին, Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա։

Չավուշօղլուն միաժամանակ խոստովանել է, որ դա հիմա ավելի դժվար կլինի անել, քան մարտին, երբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում էին Անթալիայում եւ Ստամբուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ