News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«5-րդ ալիք» հեռուստաընկերության օպերատոր Միլենա Պողոսովան  պնդում է, որ համացանցում տարածված՝ իր մասնակցությամբ տեսանյութը մոնտաժված է։ NEWS.am-ի հետ զրույցում օպերատորը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ հեղույսն ի սկզբանե եղել է Հանրապետության հրապարակի շենքերից մեկի պատի մեջ։

«Ես կադրեր անելիս նկատեցի դա, տեսախցիկս առանց միացնելու դրեցի, հեղույսը հանեցի պատից, հետո մտածեցի կադր անել, նորից դրեցի տեղը, կադր արեցի, ինչից հետո հանեցի անցքից ու դրեցի կողքը»,– պատմեց նա։

Միլենա Պողոսովան վստահեցնում է, որ հրապարակված տեսանյութը մոնտաժված է. «Թող այդ տեսանյութը մինչեւ վերջ ցույց տան։ Կադրում միայն երեւում է, որ ես ձեռքս մեկնում եմ, որ հանեմ, այդտեղ ստոպ կադր է, հետո ցուցադրվում է միայն այն մասը, որտեղ ես այն մի կողմ են դնում եւ հեռանում»։

Օպերատորի խոսքով՝ մոնտաժված տեսանյութ տարածելով՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե ինքն է մեխ մտցրել պատի մեջ, որպեսզի հասարակությանը շեղեն հիմնական խնդրից. «Դա արվում է այն պատճառով, որ ես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունից եմ»։

Նշենք, որ Ամանորին ընդառաջ Հանրապետության հրապարակի բոլոր շենքերի պատերը լուսավորվում են, ինչի նպատակով շենքերին բազմաթիվ մեխեր են խփում՝ փչացնելով շենքերի արտաքին պատերը։  Այդ առնչությամբ քաղաքապետարանը պարզաբանել է, թե այդ անցքերը հետագայում լցնելու են։

Տպել
Ամենաշատ