News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիան Ուկրաինային հրազեն եւ զինամթերք կմատակարարի, օգնության տրամադրումը կիրականացվի խորհրդարանի որոշման հիման վրա, հայտնում է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը (ԲՀԳ)՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարար Նիկոլա Ստոյանովին։

Էկոնոմիկայի նախարար Նիկոլա Ստոյանովն ուրբաթ օրը հայտարարել է, որ Բուլղարիան Ուկրաինային հրազեն եւ զինամթերք կտրամադրի։ Նա ասել է, որ ռազմական օգնության տրամադրումը կիրականացվի խորհրդարանի որոշման հիման վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ Ստոյանովը հավելել է, որ Ուկրաինային օգնությունը չի ազդի բուլղարական բանակի մարտունակության վրա։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը ներկայացրել է երկրի բանակի հնարավորությունների ցանկը, որը կհրապարակվի մոտ ժամանակներս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ