News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։ ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետեւում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքեւ էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Այսինքն՝ նախկինների թշնամի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ավելի մոտ կգտնվեն Սերժ Սարգսյանին ու ընկեր Իշխանին, գուցե մի օր էլ սկսեն հարեւանություն անել։

Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունն ընդդիմությանն ամենաշատ «սիրող» ՔՊ-ականինն է՝ Վահագն Ալեքսանյանինը։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաեւ կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի, ճանապարհին անցնելով ՀՀԿ գրասենյակի կողքով ու Սերժ Սարգսյանին ձեռքով անելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ցուցակ էլ ունեն. առանձնահատուկ սխեմա է մշակված. այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար...
«Հրապարակ». Վահագն Ալեքսանյանին դատի են տվել
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում...
«Ժողովուրդ». Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան
Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է...
«Հրապարակ». Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»
Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ...
«Ժողովուրդ». Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է...
«Փաստ». Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը. Նրա պասիվությունը հարգելի պատճառ ունի
Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթելյանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում՝ Արցախի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ