News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, բան ու գործը թողած, հետեւում է գործադրի շենքի անվտանգության համար տեղադրված տեսախցիկների աշխատանքին։ Հետեւելը՝ դեռ ոչինչ, իրեն իրավունք է վերապահում տեսախցիկների արձանագրածները հրապարակել։

Երեկվանից իշխանամերձ լրատվամիջոցներն ու պաշտոնյաները (որոնց մեջ, ի դեպ, իրավաբաններ կան), մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են մոնտաժված մի տեսանյութ, որտեղ լրագրող-օպերատորը ցուցադրում է պատի մեջ մտցված հեղույսը։ Կադրը տեսախցիկով ֆիքսում է հեղույսը հանել-դնելը, ինչին էլ հենց հղում են անում իշխանության ներկայացուցիչներն ու արդարանում, թե օպերատորն է ծակ բացել ու հեղույսը պատի մեջ մտցրել։

Եթե անգամ ենթադրենք, որ ընդդիմադիր լրատվամիջոց ներկայացնող օպերատորը, գայլիկոն ձեռքն արած, պատը ծակել ու հեղույսն այդ անցի մեջ է տեղադրել, ապա պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են․ նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները»։

Իհարկե, պարզից էլ պարզ է, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ արդարանալու ու մեղքն իրենց վրայից գցելու խնդիր են փորձում լուծել, բայց նախ պետք է սկսել այն հարցից, թե ինչ ճանապարհով է տեսանյութը Տարոն Չախոյանին հասել, ապա պարզել՝ ով է նրան իրավունք տվել հրապարակելու այն։

Որքանով տեղյակ ենք, նա ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ մեկ այլ ուժային կառույցի աշխատակից չէ, հետեւաբար ինչո՞ւ է իր լիազորությունները գերազանցող գործողություն կատարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ